header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

12.05.2020

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մայիսի 6-ի թիվ 1/241Ա որոշմամբ գրանցված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի հիման վրա  «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2020թ. մայիսի 15-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 2,700,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 270,000 (երկու հարյուր յոթանասուն հազար) հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 300,000,000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 30,000  հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ կողմից հայտերի բավարարման կտրման նվազագույն գնով ՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը համապատասխանեցվելու է պարտատոմսերի տեղաբաշխմանը նախորդող 5 աշխատանքային օրերի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող պետական պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի  36 ամսական ժամկետայնությանը համապատասխանող տոկոսադրույքների միջինին 75 բազիսային կետով գերազանցող արժեքին, բայց ոչ ավելի, քան 7.25%։ Կտրման գնից ցածր գնով ներկայացված հայտերը չեն բավարարվելու:

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Էջը թարմացվել է` 12.05.2020 | 17:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: